1613 դիտում
11:20 16-05-2014
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պահանջել և ստացել է 18 մլն դրամ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: «Շենլին» ՍՊ ընկերության իրավաբանական տնօրեն Աստղիկ Ե.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ընկերության փաստացի տնօրեն Շահեն Մ.-ն իրենից` Աստղիկ Ե.-ից, խոշոր չափերի գումար է հափշտակել: Միաժամանակ Շահեն Մ.-ն նախաքննական մարմնին հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրենից պահանջել և ստացել է 18 մլն դրամ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
11:24 05-12-2014
Պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքը յուրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2632 դիտում
17:55 02-05-2017
Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն է կատարել
Այս բաժնից
901 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
784 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1489 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում