1104 դիտում
14:14 16-05-2014
«Արցախ» հայրենակցական միությունը պատրաստ է աջակցել Արցախի զարգացման ծրագրերին
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը երեկ ընդունել է «Արցախ» հայրենակցական միության անդամներին` միության նորընտիր նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ: Երկար տարիների ընթացքում Արցախում նման ձևաչափով հանդիպումը պատմական որակելով` Ա. Աղաբեկյանը ողջունել է այցի նպատակը, այն է` միությանը ներգրավել արցախյան գործընթացներին և հանրապետության շրջանների զարգացման ծրագրերին: Անդրադառնալով դրանց` փոխվարչապետը, մասնավորապես, նշել է Արաքսի հովտի զարգացմանն ուղղված իշխանությունների ձեռնարկումները, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հովտի հնարավորությունները լրիվ օգտագործելու համար: Արաքսավանի վերաբնակեցման և զարգացման ծրագրերի նկատմամբ իշխանությունների մոտեցումների մասին խոսելիս, Ա. Աղաբեկյանը կարևորել է բիզնեսում բյուջեի մասնակցության հանգամանքը: Նրա խոսքով` կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած բիզնես-ծրագրի, որը բերելու է տնտեսական ցուցանիշների աճի և նոր աշխատատեղերի բացման:
Հանդիպմանը «Արցախ» հայրենակցական միության անդամներին ներկայացվեցին ռազմավարական նշանակության ոլորտներում իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց մեջ առանձնացվեցին Հէկ-երի, ՄՏԿ-ների ստեղծումը, թեթև արդյունաբերության, մասնավորապես, բրդի վերամշակման ու գորգագործության և սննդի վերամշակման արտադրությունների հիմնումը, վերաբնակեցումը: Դրանց ուղղված ներդրումները փոխվարչապետը շատ կարևոր է համարում` ինչպես Արցախի զարգացման, այնպես էլ աշխարհին ԼՂՀ ներկայանալու տեսանկյունից:
«Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը ողջույնի խոսքում նշել է, որ միության անդամները պատրաստ են սիրով մասնակցել Արցախի զարգացման ծրագրերի իրագործմանը: Կառույցի ղեկավարը այդ համատեքստում կարևորել է երիտասարդների ակտիվությունը և նախաձեռնողականությունը:
Հանդիպմանը ներկայացված շրջաններում առկա զբաղվածության, երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու, ոռոգման և այլ խնդիրներ միության անդամների հետ համատեղ լուծելու առաջարկը շրջվարչակազմերի ղեկավարներն ընդունել են գոհունակությամբ և վստահեցրել, որ ներդրվելիք գումարները կօգտագործվեն նպատակային:
Այն, ինչ պիտի արվի ԼՂՀ-ում «Արցախ» հայրենակցական միության անդամների կողմից, հանդիպմանը ներկա գրող-հրապարակախոս Զորի Բալայանը համարել է տարիներ առաջ սկսածի շարունակություն և կոչ արեց ակտիվորեն լծվել Արցախի շենացման հայրենանվեր գործին:
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
19:46 16-05-2014
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Արցախ» հայրենակցական միության դերակատարությունը
3709 դիտում
14:47 01-05-2017
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Արցախ» հայրենակցական միության համաժողողովը
Այս բաժնից
1057 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1015 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1042 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն