211652_close_icon
views-count2080 դիտում article-date 20:19 16-05-2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 17-ին կայցելեն Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից՝ նախատեսվում են նաև այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների և բնակիչների հետ: Ս.թ. մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր