3591 դիտում
21:25 16-05-2014
21-րդ դարի սարսափները դեռ չեն հաղթահարվում
Առաջ սարսափելի շատ արարածներ են եղել: Հին հունական առասպելներում կարդում ենք կիկլոպների, կենտավրոսների, վիթխարի օձերի և նման այլ սարսափելի արարածների մասին: Չինական լեգենդներում շատ են հրեշները, վիշապները: Արաբական հեքիաթներում հանդիպում ենք ոչ պակաս սարսափելի արարածների, որոնցից ամենակոլորիտայինը բագամուտն է: Բագամուտի գլուխը ամպերում է, իսկ ոտքերը ծովի հատակին:
Սլավոնական ժողովուրդները վախեցնում էին 3 գլխանի վիշապով, անմահ կաշչեյով և էլի մի քանի սարսափելի արարածներով: Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների սարսափելի արարածները հիմնականում անտառային ոգիներն էին, թզուկները, էլֆերը, կրոգները և այլն: Ամենամեծ սարսափը տարածել են վամպիրների մասին լեգենդները: Ընդհանրապես աշխարհի բոլոր ժողովուրդների հեքիաթներում, առասպելներում կան սարսափելի արարածներ: Դրանք ցույց են տալիս, թե ինչից են վախենում այդ ժողովուրդները և ինչու: Այդ սարսափելի էակները լրջորեն ազդել են մարդկանց վրա, սահմանափակել նրանց մտածողությունը, նույնիսկ՝ տեղաշարժը: Այդ սահմանափակումներով է պայմանավորված միջնադարյան խավարն ու լճացումը:
Ամեն ինչ փոխվեց և մարդկությունը սկսեց զարգանալ ռոմանտիզմի դարաշրջանում: Այդ ժամանակ հեքիաթը դարձավ լուրջ գրական ժանր: Հեքիաթ սկսեցին գրել տաղանդավոր ռոմանտիկ գրողները: Ռոմանտիկ հեքիաթների ազդեցությամբ փոխեց սարսափելի արարածների և մարդկանց հարաբերությունը: Արդյունքում մարդիկ սկսեցին չկաշկանդվել և չվախենալ այդ սարսափելի էակներից: Իսկ դա իր հերթին էականորեն նպաստեց մարդկության առաջընթացին:
Այդպիսի ձևափոխման օրինակ է Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթը: Առաջ ջրահարսը սարսափելի արարած էր: Նա հանդիպում է թե արաբական և թե եվրոպական ժողովուրդների հեքիաթներում: Ջրահարսը կիսով չափ ձուկ էր, կիսով կին: Նա դյութիչ երգեր էր երգում, որից նավաստիները կորցնում էին զգոնությունը, շեղվում ճանապարհից, բախվում ժայռերին, խորտակվում ու կործանվում: Կամ սուր ճիչեր էր արձակում, իբր խեղդվում է, իսկ նավաստիները նետվում էին ջուրը, կարծելով թե կին է խեղդվում, սակայն ջրահարսը նրանց խեղդում էր: Ահա այսպիսի սարսափելի կենդանի է եղել ջրահարսը: Նա մարդու թշնամին էր, անսիրտ, անհոգի, դաժան, նենգ: Մի խոսքով խիստ բացասական կերպար:
Անդերսենը, կիրառելով ռոմանտիզմի սկզբունքները, հիմնովին փոխեց ջրահարսի կերպարը: Նա ջրահարսին դարձրեց դրական կերպար՝ բարի, մեծահոգի: Անդերսենի ջրահարսը չի կործանում, այլ փրկում է մարդուն: Եվ դա բավական չէ՝ սիրահարվում է մարդուն: Հանուն մարդու ջրահարսը հրաժարվում է իր դյութիչ ձայնից: Իսկ վերջում Անդերսենի ջրահարսը ինքնազոհության է դիմում:
Անդերսենի հեիքաթից հետո ջրահարսերը այլևս ոչ մի նավ չեն խորտակել, ոչ մի նավաստու չեն խեղդել, ոչ մի չարություն չեն արել և ոչ մի վնաս չեն տվել մարդկանց: Հավանաբար ջրահարսերը նույնպես ազդվել են Անդերսենի հեքիաթից և փոխել են իրենց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: 21-րդ դարում կան սարսափներ, որոնցով շատ են վախեցնում գավառամիտ կամ կիսագրագետ մարդկանց: Սակայն դրանք այսօր չի հաջողվում հաղթահարել ռոմանտիկ հնարքներով:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2724 դիտում
14:55 29-11-2018
Կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարվում է. նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է
2049 դիտում
19:37 23-08-2020
Ռուբեն Մելիքյան. Նույնն արեցին ֆրանսիական հեղափոխականները դեռ 18-րդ դարի վերջերին
Այս բաժնից
715 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
583 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները
640 դիտում
19:07 14-01-2025
Կքննարկվի բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը