211652_close_icon
views-count1883 դիտում article-date 22:16 16-05-2014

Ուկրաինան պատրաստ է փակել Ռուսաստանի հետ սահմանը

Ուկրաինայի պետական սահմանապահ ուժերը պատրաստ են փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը, եթե կրկնվեն դրանց գրավման կամ շրջափակման դեպքերը տեղի բնակիչների, կամ գրոհայինների կողմից: Այս մասին այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է Սահմանապահ ծառայության մամլո խոսնակ Սերգեյ Աստախովը: «Եթե շարունակվեն անցակետերի գրավման , կամ շրջափակման դեպքերը, ապա սահմանապահ ուժերին ոչինչ չի մնում անելու բացի փակել այդ անցակետերը», - հայտարարել է նա: Աստախովը նշել է, որ ինչպես նաև հնարավոր է սահամանփակումներ մտցվեն տրանսպորտային միջոցների և մարդկանց շարժի վրա, ինչը կառաջացնի բավականին մեծ անհարամարություն, ավելի շատ այդ անցակետերին մոտ գտնվող բնակավայրերի համար:

Նմանատիպ նյութեր