10047 դիտում
00:25 17-05-2014
Ավտովթար` «Կերամիկա» խանութ- սրահի դիմաց. փախուստի դիմած մեքենան հայտնաբերվել է «Արամե» կարաոկե-ակումբի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում, «Կերամիկա» խանութ- սրահի դիմաց բախվել է Այգեստան 11 փողոցի բնակիչ 27-ամյա Կամո Ադուլյանի վարած DODGE մակնիշի 34 UV 870 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը բախումից հետո գող կատվի նման դիմել է փախուստի:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը և մինչ ՃՈ աշխատակիցները կսպասեին հետաքննիչի ժամանմանը, 2 երիտասարդներ, ժամանելով վթարի վայր, «եփած հավի» հայացքով փորձում էին ճշտել, թե արդյո՞ք վթարված ավտոմեքենայի վարորդն ու ճանապարհային ոստիկանները տեղյակ են , թե ի՞նչ ավտոմեքենա է բախվել ու տեսնելով, որ Կ. Ադուլյանը լավ էլ տիրապետում է ինֆորմացիային, սկսեցին նրա հետ բանակցություններ վարել և հայտնել փախստական ավտոմեքենայի տեղը, որը բախումից հետո փախել և պատսպարվել էր «Արամե» կարաոկե-ակումբի մոտ:
Այն Volkswagen մակնիշի 34 DC 633 համարանիշի ավտոմեքենան է, որի վարորդի ինքնությունը ՃՈ հետաքննչական բաժնում ճշվում է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+