211652_close_icon
views-count1762 դիտում article-date 10:24 17-05-2014

Արցախում շարունակվում են Երևանից ժամանած բարձրակարգ բժիշկների խորհրդատվությունները

Մայիսի 14-ից Արցախի շրջաններում բժշկական խորհրդատվություններ են իրականացնում «Էրեբունի» ԲԿ մասնագետները: Թվով 11 բժիշկ-մասնագետ, «Էրեբունի» ԲԿ տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանի գլխավորությամբ արդեն երրորդ օրն է Բաց դռների օրեր են անցկացնում: ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում շրջկենտրոնների բուժմիավորումներում քիթ-կոկորդ-ականջաբանը, վնասվածքաբանը, սրտաբանը, ռևմատոլոգը, ուրոլոգը, էնդոկրինոլոգը, նյարդաբանը, վիրաբույժը, գինեկոլոգը, ալերգոլոգը, ինչպես նաև սոնոգրաֆիստը իրականացնում են խորհրդատվություններ: Երևանից ժամանած բժիշկների հետ բժշկական հաստատություններում է առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը: Բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերում նաև շարժական դիագնոստիկ կենտրոնը: Մայիսի 14-ին Մարտակերտում բժիշկներն ընդունել են 461 հիվանդի, որոնցից 37-ը նաև ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել: 110 հիվանդ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն է անցել, 70 հիվանդ էլ լաբորատոր քննության են ենթարկվել շարժական էքսպրես լաբորատորիայի միջոցով: Մայիսի 15-ին Ասկերանում խորհրդատվության է ենթարկվել 452 հիվանդ, այդ թվում 69 սոնոգրաֆիա, 103 ֆլյուրոգրաֆիա, 70 լաբորատոր քննություն: Եկող շաբաթվա ընթացքում նախատեսվում են այցեր Շուշի, Բերդձոր, Հադրութ: Հետազոտված հիվանդներն անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Հերթագրման և ընդունելության գործընթացը շարունակվում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր