1555 դիտում
13:26 18-05-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Արցախում դիմավորել են բողոքի ակցիայով. ֆոտոշարք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք երեկ մեկնել էին Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով եւ պաստառներով: Նրանք փակել են համանախագահների ճանապարհը՝ պահանջելով իջնել ու պատասխանել նրանց հարցերին: Երիտասարդների հետ հիմնականում զրուցել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիքը, այս մասին տեղեկացնում է Karabakh Օpen ֆեյսբուքյան խումբը:
Այնուհետեւ երիտասարները համանախագահներին ուղեկցել են մինչեւ Քաշաթաղի շրջվարչակազմի շենք, որտեղ տեղի է ունեցել համանախագահների եւ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Այստեղ երիտասարդները մնացին շենքի բակում մինչեւ հանդիպման ավարտը՝ բարձրախոսով ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ազատագրված հողերի եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումը շատ կարճ տեւեց՝ շուրջ 25 րոպե:
Բերձորից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, որտեղ նախատեսված էր հանդիպում ԼՂՀ նախագահի հետ, սակայն ավելի ուշ հայտնել են, որ հանդիպումը չի կայանա: Հնարավոր է հանդիպումը լինի այսօր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
12123 դիտում
14:31 09-04-2016
Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանում բողոքի ակցիայով դիմավորեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1843 դիտում
11:13 29-05-2019
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Այս բաժնից
634 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
769 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
574 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին