211652_close_icon
views-count1081 դիտում article-date 23:09 18-05-2014

Հայ առաքելական եկեղեցին նշել է Խաչի նշանի երևման հիշատակի տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչի նշանի երևման հիշատակի տոնը: 351 թվականին Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը երկնքում երևաց լուսե մի խաչ: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ գրեց Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Նամակը թարգմանվել է նաև հայերեն, այն կարդում են առավոտյան պատարագի ժամանակ: Տեր-Գևորգ քահանա Խաչատրյանը մոտ 70 ուխտավորների հետ 3 օր է` Ծաղկաձորում է: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի խոսքով` ամեն տոնին հավատացյալների հետ եկեղեցիներից մեկը ուխտի են գնում, հասցրել են նաև Երուսաղեմ այցելել: Խաչի երևման տոնը ավանդաբար տոնախմբություններով է նշվել: Այսօր էլ հավատացյալները եկեղեցու բակում ՙՀավատանք՚ հոգևոր կենտրոնի երգչախմբի ու պարախմբի հետ են տոնում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28101]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր