2398 դիտում
20:54 19-05-2014
Վարչապետի հանձնարարությունը նույն օրն ևեթ կատարվել է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ և ծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։
Նույն օրն ևեթ նախարարությունից Կոշի մանկապարտեզ են տեղափոխվել առաջին օգնության համար անհրաժեշտ մեծաթիվ դեղեր, բժշկական նշանակության պարագաներ, այդ թվում` հասակաչափ, կշեռք, ինչպես նաև սեղան և աթոռ։
Վարչապետի մեկ այլ հանձնարարությամբ ընթացքի մեջ է Կոշի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում մտավոր, հոգեկան, շարժողական խանգարումներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայությունները նախարարության ծրագրերում ընդգրկելու գործընթացը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/14416/]Կոշից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Արագածոտնի մարզի Կոշ գյուղ:Վարչապետի այցը կապված էր նշված գյուղում բարեգործների կողմից կառուցված միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը, մանկապարտեզ, որին կնախանձեին անգամ մայրաքաղաքում գործող շատ էլիտար մանկապարտեզների տնօրեններ ու այցելուներ:
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
10:29 02-09-2022
Նույն «հանձնարարությունը»՝ 4 ամիս անց․ «Առավոտ»
12929 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
2310 դիտում
23:22 30-01-2014
ԱՄՆ-ում 4-ամյա երեխան մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար զանգահարել է 911. տեսանյութ
Այս բաժնից
724 դիտում
23:18 14-01-2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան
1219 դիտում
23:10 14-01-2025
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները
1237 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ