1620 դիտում
08:52 20-05-2014
Ո՞վ է շահագրգռված Միկոյանի արձանի տեղադրմամբ․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Թեպետ Երևանի իշխանությունները մտադիր են ցանկացած գնով Երևանի կենտրոնում տեղադրել խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը, սակայն այս թեմայի շուրջ հասարակական բուռն քննարկումները, ընդվզումը չեն դադարում։ Չնայած իշխանությունները պնդում են, որ արձանը տեղադրվում է Միկոյանի ժառանգների խնդրանքով, որոնց թվում նշվում է նաև մշակութային գործիչ Ստաս Նամինի անունը, որը Միկոյանի թոռն է։
Թերթի հետ զրույցում հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը, ով բավական մտերիմ է Նամինի և նրա ընտանիքի հետ, անդրադարձել է թե՜ արձանի տեղադրման հարցին, և թե՜ դրան Ստաս Նամինի հնարավոր առնչությանը։ Մի հատված ծավալուն հարցազրույցից.
- Այսինքն, նրա առնչությունը Միկոյանի արձանի տեղադրմանը այնքան էլ հավանական չեք համարում։
- Անկեղծ ասած, առիթ չի եղել, որ ճշտեմ նրա առնչությունը արձանի տեղադրման հետ։ Մի բան կարող եմ վստահաբար ասել, երբեք ինքը չի խնդրի, դիմի. դա անհնարին բան է։ Կարող է, իրեն դուր գալու, հաճոյանալու համար դիմեն և ներկայացնեն, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է, ոչ թե կառավարության, քաղաքապետարանի, և նա պարզապես մերժած չլինի։ Ես այդպես եմ կարծում, և ճիշտն ասած, ցանկանում եմ, որ այդպես եղած լինի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6313 դիտում
21:57 25-05-2016
Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը կապ ունի Միկոյանի անհետացած արձանի հետ. Arevelk.am
1655 դիտում
10:16 07-06-2014
Կոմունիստները կողմ են Միկոյանի արձանի տեղադրմանը. Հրապարակ
1082 դիտում
10:04 11-06-2014
Միկոյանի արձանի տեղադրումը կհետաձգվի. Ժողովուրդ
Այս բաժնից
1291 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
841 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար