211652_close_icon
views-count1655 դիտում article-date 10:16 07-06-2014

Կոմունիստները կողմ են Միկոյանի արձանի տեղադրմանը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը միասնական ճակատով պայքարելու են հանուն սոցիալիստական գաղափարների հաղթանակի. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ հասարակության մեջ արմատավորելու են սոցիալական արդարության ու սոցիալական պաշտպանվածության համամարդկային նորմերը։ Խոսելով իրենց գործունեության մասին, բանախոսներն անդրադարձան նաև այսօր հասարակությանը հուզող մի քանի հարցերի։ Երկու կուսակցությունների նախագահներն էլ կարևորում են ՄՄ-ին Հայաստանի օր առաջ միանալը։ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու է քննարկման առարկա դարձել հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը։ Վերջինս ոչ մի բացասական գնահատական չի կարող տալ Միկոյանի վերաբերյալ: «Անաստաս Միկոյանն անփոխարինելի դիվանագետ էր, որը կարողացավ կանխել անգամ երրորդ համաշխարհային պատերազմը։ Պետք է դադարեցնել Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած իրարանցումը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր