2361 դիտում
09:28 20-05-2014
«Ժառանգությունում» կտրուկ փոփոխություններ են սպասվում․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ժառանգություն» կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին։ Համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաև անակնկալներ են սպասվում։ Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները։ Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը։
Մեր տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը։ Առայժմ նրանք խուսափում են խոսել այս մասին։ «Թե ով թեկնածությունը կդնի, պարզ կլինի հունիսի սկզբին, երբ տեղի կունենա վարչության նիստը, և կհայտարարվի այդ մասին»,-ասաց Լուսինե Պետրոսյանը։
Երեկ «կուլիսային» լուր ստացանք նաև այն մասին, որ հարցականի տակ է «Ժառանգության» հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում։ Նա հիսաթափված է կուսակցությունից։ Չի բացառվում, որ հեռանա կուսակցության շարքերից և այդ մասին հայտարարի առաջիկա համագումարի ժամանակ, որից հետո սեփական քաղաքական-վերլուծական կենտրոնը հիմնադրի։ «Ո՞վ է նման բան ասել։ Ես նման որոշում չունեմ»,– թերթի հետ զրույցում պատասխանել է Սաֆարյանը, սակայն ըստ թերթի՝ նրա հետագա պատասխաններն ապացուցում էին, որ տեղեկությունը ճիշտ է»։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2655 դիտում
08:11 11-09-2015
«Ժառանգությունում» դեռ չեն կողմնորոշվում՝ «Ոչ»-ի՞ ճակատից են, թե «Չենք անցկացնի»-ի. «Իրատես de facto»
2142 դիտում
19:10 19-01-2017
«Ժառանգությունում» թեժ է եղել, մասնակցության ձևաչափի շուրջ որոշում չեն կարողացել ընդունել, նիստը հետաձգվել է
3843 դիտում
08:59 31-10-2018
Կուսակցությունների մոտ խուճապ է, այդ թվում ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում». «Ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»