1508 դիտում
09:15 22-05-2014
Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի՝ տնտեսական աճի կանխատեսումներին․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահումներ ունի ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած 2014 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ։ Այդ վերապահումները ֆիննախը կներկայացնի կառավարության այսօրվա նիստում։
Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին, թե այս տարի կարձանագրվի 5.8 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը ֆիննախը գնահատել է որպես «լավատեսական»։
Ըստ նախարարության, ԿԲ-ի կանխատեսումները չափազանցված են 1-ից 1.5 տոկոսով։
Այսինքն՝ եթե ԿԲ-ն իրականացնի իր մշակած դրամավարկային քաղաքականությունը, ապա տնտեսական աճը 2014-ին կկազմի 4.3-ից 4.8 տոկոս։ Եվ սա հաշվի առնելով՝ ֆիննախը առաջարկելու է վերանայել ԿԲ-ի մշակած դրամավարկային քաղաքականությունը և իրականացնել «ընդլայնողական» քայլեր, այսինքն՝ խթանել տնտեսական աճը, որը, սակայն, կհանգեցնի բարձր գնաճի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»