211652_close_icon
views-count1839 դիտում article-date 10:27 22-05-2014

Ուկրաինան ևս իրավունք ունի մեր հետ պայմանագիր ստորագրելու այնպես, ինչպես Վրաստանը. Բարոզո

Պուտինը խոստացել է , որ չի միջամտի Վրաստանի Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցություններին,այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, անկախ երկրները ստորագրում են պայմանագրեր, որ երկրի հետ ցանկանում են՝ սա պարզ բանաձև է: «Ինչ վերաբերվում է Վրաստանի հետ հարաբերություններին, մենք միակարծիք ենք և կողմնակից չենք հարաբերությունների վատթարացմանը: Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը իրոք պետք է հարգի միջազգային իրավունքը: Ուկրաինան ևս իրավունք ունի մեր հետ պայամանգիր ստորագրելու, այնպես ինչպես Վրաստանը: Ռուսաստանը կարող է այլ կողմերի հետ կնքել պայմանագրեր, դրան մենք չենք դիմակայի և նշանակալի է, որ 21-րդ դարում առճակատումներ, Սառը պատերազմի տրամաբանությամբազդեցության ոլորտների վերաբաշխում չի լինի» ,- նշելէ բարոզոն: Նա Պուտինի հետ հանդիպման և նրա կողմից տված պայամններին է ներկայացրել: «Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված Պուտինն այցելել էր Բրյուսել և ես ու Եմ նախագահ հայտարարել ենք, որ մենք սպասում ենք , որ նա չի միջամտի պայմանավորվածություններին, որոնք ունի Վրաստանը: Ամեն դեպքում այսպես է հայտարարել և մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կհարգի Վրաստանի ինքնուրույն որոշման իրավունքը»,- ասել է Բարոզոն:

Նմանատիպ նյութեր