211652_close_icon
views-count3055 դիտում article-date 22:22 28-03-2014

Պարզվել է, թե երբ է Վրաստանը ստորագրելու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը. տեսանյութ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյին: Կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետները: Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետը, որոշում է կայացվել համաձայնագիրը ստորագրել մինչև այս տարվա հունիս: Զրուցել են նաև Ուկրաինայում առաջացած իրադրության մասին: ԵՄ նախագահը հաստատել է իր Վրաստան նախատեսված այցը մայիս ամսին: Իսկ Վրաստանի վարչապետը հայտնել է պատրաստակամություն արագացված տեմպով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները և զրուցել են արդեն իրականացրած փոփոխությունների մասի, նշելով, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ինչպես Վրաստանի այնպես էլ Եվրոպայի համար պատմական պահ է, քանի որ դրանով Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր իրականություն է ստեղծվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր