211652_close_icon
views-count1335 դիտում article-date 12:15 22-05-2014

Հոգեմետ դեղահաբերը պատկանել է հանգուցյալ ամուսնուն

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Մարտունու բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 13.50-ին, այցելել են 1983 թ. ծնված Հերմինե Գ.-ի բնակարանում: Ոստիկանության ծառայողների պահանջով նա ներկայացրել է «Ազալեպտին»` 2, «Ցիկլոդոլ»` 11, «Դիազեպամ»` 23 և «Հալոպերիդոլ» 57 տեսակի հոգեմետ դեղահաբեր: Հերմինե Գ.-ն հայտնել է, որ նշվածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն /մահացել է 2014 թ.-ին/: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր