211652_close_icon
views-count912 դիտում article-date 15:26 30-06-2016

Հրացանը պատկանել է հանգուցյալ պապին

Հունիսի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներից մեկն իր սպասարկած վարչական տարածքում ծառայություն կատարելիս Այգեստան գյուղի Բաղրամյան փողոցում նկատել է, որ 1977 թ. ծնված Արսեն Ո.-ի ձեռքին մեկփողանի ողորկափող որսորդական հրացան կա: Արսեն Ո.-ն հայտարարել է, որ «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապին, և իր մոտ գտնվում է առանց համապատասխան փաստաթղթի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր