1779 դիտում
17:40 22-05-2014
Հանդերձանքի պատճառով «Էռոս» գիշերային ակումբի բակում երիտասարդների են ծեծել և կրակել
30-ամյա Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային 128 հասցեում գործող «Էռոս» գիշերային շոու ակումբի բակում իր ընկեր Էմիլ Կտեյանի հետ Երևան քաղաքի բնակիչ Մկրտիչ Սարգսյանի հագին եղած հագուստի շուրջ անհիմն, առանց որևէ պատճառի, մոտ 5 րոպե վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով` հասարակությանը չհարգելու և դրա շահերն անտեսելու, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից դրդված, նախ բռունցքով հարվածել է Մկրտիչ Սարգսյանի դեմքին, այնուհետ կրակել է Մկրտիչ Սարգսյանի ընկեր Հարություն Զեյթունյանի ոտքերի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Արմեն Հարությունյանին դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաեւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2722 դիտում
15:02 01-04-2016
«Լունա 1» գիշերային ակումբի բակում Սարգիսը ծեծել է ակումբ ժամանած մի խումբ երիտասարդների
3056 դիտում
17:16 05-06-2014
3 ընկեր «դեբոշ» են սարքել «Լաս» գիշերային ակումբում և ծեծել ակումբի աշխատողներին
Այս բաժնից
553 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1291 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա