1080 դիտում
19:52 22-05-2014
Քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: «Մեր երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, Էլիտա Գավելեն շնորհավորել է վարչապետին՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում հաստատվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի խորացման և ընդլայնման գործում:
Վարչապետ Աբրահամյանը խնդրել է դեսպանին Լատվիայի կառավարության ղեկավարին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը և նշել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական կապերի սերտացմանը:
Նմանատիպ նյութեր
745 դիտում
20:28 25-09-2024
Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
1360 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1180 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1033 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ