211652_close_icon
views-count607 դիտում article-date 20:28 25-09-2024

Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:

Տեղի է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը Սիսակ Գաբրիելյանի եւ Էլիսո Բոլքվաձեի համանախագահությամբ:

Քննարկվել են հայ-վրացական մշակութային ոլորտն ընդգրկող մի շարք հարցեր: Առանձնահատուկ կարեւորվել է մշակութային դիվանագիտության դերը հայ-վրացական հարաբերությունների զարացման համատեքստում: Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ նիստի օրակարգային հարցերը:

Նմանատիպ նյութեր