1876 դիտում
20:41 22-05-2014
Մայիսի 28-ին Սարդարապատում կկայանա արագ շախմատի խոշորագույն մրցաշար
Մայիսի 28-ին, ժամը 11:30-ին, Սարդարապատի մշակութային թանգարանում տեղի կունենա արագ շախմատի մրցաշար` նվիրված գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի հիշատակին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Մասնակցության իրավունք ունեն առնվազն շախմատային II կարգ ունեցող շախմատիստները: Մրցանակային ֆոնդը կկազմի 300 000 դրամ:
Մասնակիցների տեղափոխումը Երևանից Սարդարապատ անվճար է: Ավտոբուսները կշարժվեն ժամը 09:45-ին Հայաստանի շախմատի ակադեմիայի բակից:
Ցուցակագրումը՝ մինչև մայիսի 27-ը, ժամը 12:00, հեռ. 010 44-84-76
Մրցաշարի կանոնադրություն՝ [url=http://chessfed.am/wp-content/uploads/2014/05/Sardarapat.pdf]բեռնել[/url]:
Նմանատիպ նյութեր
2035 դիտում
22:38 22-04-2015
Մայիսի 9-ին Լուգանսկում կկայանա խոշորագույն ռազմական շքերթ, որին կմասնակցի ավելի քան 800 մարդ
1951 դիտում
17:04 16-04-2015
Շախմատի արագ մրցաշար` գործարարների եւ ուսանողների միջև
Այս բաժնից
4972 դիտում
21:29 27-12-2024
Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին. ինչ որոշում է կայացրել. armlur.am
2959 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3199 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են