2074 դիտում
21:40 19-05-2016
Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակցի հիշատակին
Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, 'Սասնա ծռեր' ջոկատի հրամանատար, ՀՀ 'Մարտական խաչ' 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի հիշատակին: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգային շախմատիստների մասնակցությամբ հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, անվանի շախմատիստներ և այլոք:
Շախմատային խաղատախտակներին ծավալված համառ ու անզիջում պայքարում, 5 տուրերի արդյունքներն ամփոփելուց հետո վարչական շրջանի ղեկավարը գավաթ ու պատվոգրեր է հանձնել առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև դպրոցի տնօրենին և ուսուցիչներին:
Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է Գոռ Սահակյանը, իսկ մրցանակային եռյակն ամփոփել է Վիկտոր Պարոնյանը:
Նմանատիպ նյութեր
5486 դիտում
14:14 02-06-2017
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով Արցախից Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1876 դիտում
20:41 22-05-2014
Մայիսի 28-ին Սարդարապատում կկայանա արագ շախմատի խոշորագույն մրցաշար
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1063 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան