1581 դիտում
11:33 23-05-2014
Ռուբիկ Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին նմանեցրեց Գևորգ Մարզպետունուն
Քառյակն իր քվեարկությամբ խստապահանջ եւ ականջալուր է, քանի որ կառավարության ծրագիրը, ըստ էության, այս համակարգում որեւէ մեխանիզմ, հնարավորություն չի ստեղծում, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Նրա խոսքով, եթե վարչապետը գար եւ ասեր՝ եկեք միասին համագործակցենք, այսպիսի հարթություն եմ ստեղծում, իրենք այլ կեցվածք կդրսեւորեին: «Այս առումով շատ իրատեսական էր, որ 4 քաղաքական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը եւ ավելացրեց, որ շարունակելու են խստապահանջ լինել եւ հետեւել կառավարության գործունեությանը:
Հարցին, թե ինչու է Հովիկ Աբրահամյանին համեմատել Գեւորգ Մարզպետունու հետ, ասաց. «Կարծում եմ, որ «Գեւորգ Մարզպետունի»-ն բոլորդ կարդացել եք եւ այնտեղ ենթավերնագիր էլ կա, որ մի ծաղկով գարուն չի գա: Ես դա նկատի ունեի»: Նա նաեւ ավելացրեց, որ երեկ կառավարության ծրագրի քվեարկությանն ավելի քիչ պատգամավորներ են եղել, քան քվեարկության արդյունքներն են եղել, այն է՝ խորհրդարանում «կողմ» ձայների թիվը չի համապատասխանում ներկա պատգամավորների թվին. պատգամավորներն ավելի քիչ են եղել, եւ ներկաները քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն:
Նմանատիպ նյութեր
5597 դիտում
17:58 02-05-2014
Գործարար Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը», վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկով է դիմում
5082 դիտում
18:08 07-04-2014
Նախագահը Հովիկ Աբրահամյանին կնշանակի վարչապետ, իսկ Տաշիրի Կարեն Կարապետյանին՝ ԱԺ նախագահ. Տիգրան Կարապետյան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին