1802 դիտում
12:02 23-05-2014
Մենք այսօր «արյունահոսության» վիճակում գտնվող երկրում ենք ապրում, որի «արյունահոսությունը» չի հաջողվում կանգնեցնել. Արմեն Ռուստամյան
Մենք այսօր արյունահոսության վիճակում գտնվող մի երկրում ենք ապրում, որտեղ արտագաղթը հնարավոր չէ կասեցնել: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նաեւ նշեց, որ արտագաղթի կանխարգելումը ցույց կտա՝ կառավարությունն իր ծրագրում հաջողվե՞լ է, թե՞ ոչ: Բայց այս պահին «արյունահոսությունը», ըստ նրա, չի հաջողվում կանգնեցնել:
«Երբ մենք դա ասում ենք, ասում են՝ ընդդիմություն եք, ամեն ինչ սեւ ակնոցով եք նայում, բայց դա է իրականությունը: Բայց դա իրականությունն է եւ եթե դա չփոխվեց, ճիշտ կլինեն այն հոռետեսները, ովքեր ասում էին, որ ոչինչ չի փոխվի, ամեն ինչ նույնն է մնալու եւ այլն եւ այլն»,- ասաց նա:
Վերջինս եւս նշեց, որ երեկ ԱԺ-ում կառավարության քվեարկության ժամանակ «կողմ» ձայների քվեարկության արդյունքները շատ ավելին են եղել, քան ԱԺ-ում ներկա պատգամավորների թիվը: Միաժամանակ ավելացրեց, որ քառյակի մեջ չի տեսնում մի ուժ, որի նպատակը այս երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելը չէ: Հետեւաբար կարծում է, որ քառյակին կհաջողվի երկրում ստեղծված իրավիճակը փոխել:
Նմանատիպ նյութեր
2638 դիտում
09:13 23-03-2022
ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան
1586 դիտում
19:25 01-12-2014
Ամերիկացիները ստեղծել են արյունահոսությունը կանխող միջոց
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»