211652_close_icon
views-count1404 դիտում article-date 16:06 23-05-2014

Աշխարհը դատապարտել է Թաիլանդի ռազմական հեղաշրջումը

ԱՄՆ֊ը, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ խիստ դատապարտել են Թաիլանդի ռազմական հեղաշրջումը։ Տեղի ունեցածի կապակցությամբ իր մտահոգությունն է արտահայտել նաև ՄԱԿ֊ը։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ կատարվածին «արդարացում չկա»։ Ամերիկյան 10 մլրդ դոլարի օգնության ծրագիրը կարող է դադարեցվել։ Նշենք, որ գեներալ Փրայութ Չան֊Օչան իր հեռուստաուղերձի ժամանակ խոստացել է երկրում կարգուկանոն հաստատել։ Ըստ նրա խոսքերի՝ բանակը մտադիր է Թաիլանդում քաղաքական բարեփոխումների անցկացում ապահովել։

Նմանատիպ նյութեր