Թուրքիայում ռազմական հեղաշրջումը Էրդողանի կազմակերպած բեմականացումն էր. Ֆեթուլլահ Գյուլեն
ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջումը ոչ այլ ինչ էր, քան Էրդողանի կազմակերպած բեմականացումը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները. «Չեմ կարծում, որ աշխարհը հավատում է այն մեղադրանքներին, որոնք արվում են նախագահ Էրդողանի կողմից: Կա հավանականություն, որ դա եղել է սցենարի բեմականացում, որը նախատեսված կարող էր լինել հենց գյուլենականների համար»:
Guardian-ի թղթակցի հարցին, թե կցանկանա՞ր, արդյոք, նա վերադառնալ հայրենիք, եթե հեղաշրջումը հաջողվեր, Գյուլենը հաստատակամորեն պառասխանել է. «Ես շատ եմ կարոտում իմ հայրենիքը: Սակայն մի կարևոր գործոն կա՝ ազատությունը: Ես այստեղ հեռու եմ Թուրքիայի քաղաքական խնդիրներից, ապրում եմ իմ ազատության հետ»: