1536 դիտում
08:41 24-05-2014
Էներգետիկայի նախարարը կվճարի «նաիրիտցիների» այս ամսվա աշխատավարձը․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ ««Այս ամսվա աշխատավարձը կվճարեմ, բայց ես ժամկետներ չեմ ասել: Կաշխատենք, որպեսզի հարցը լուծենք, իսկ հետագայում ժամանակն է, որպեսզի այդ հարցում կոնկրետություն մտնի: Ես չէի ասի՝ վերագործարկում, ես ընդհանրապես եմ ասում՝ միգուցե վերագործարկում, միգուցե հակառակը, բայց որոշակիություն պետք է լինի, որպեսզի կոլեկտիվն իր անելիքներն իմանա, կառավարությունն՝ իր անելիքները»,- մեր թղթակցին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար Երվանդ Զախարյանը:
Նա հրաժարվել է մեկնաբանել իր նախորդի՝ Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե մայիսի կեսերին ռուսական պատվիրակություն է գալու Հայաստան, և գործարանի հարցը վերջնականապես լուծվելու է, սակայն շեշտել է, որ որևէ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի, և որևէ այց չի սպասվում: «Ռոսնեֆտի» հետ կապված՝ նախարարը հայտարարել է. «Ես ոչ մի նորություն չունեմ «Ռոսնեֆտի» վերաբերյալ»՝ այդպիսով հերքելով նախկին կառավարության ղեկավարի ու նախարարների հայտարարությունը, թե ռուսական ընկերության հետ համաձայնությունը ձեռք է բերվել, և մնացել են միայն տեխնիկական խնդիրները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»