211652_close_icon
views-count1106 դիտում article-date 11:59 24-05-2014

ԱՄՆ֊ը դադարեցնում է Թաիլանդին հատկացվող 3,5 մլն դոլարի օգնությունը

ԱՄՆ֊ի իշխանությունները հայտարարել են , որ դադարեցնում են 3.5 մլն դոլարի չափով Թաիլանդին տրամադրվող ռազմական օգնության ծրագիրը՝ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆն ասել է, որ գերատեսչությունը նաև վերանայում է Թաիլանդին 7 մլն դոլարի չափով տրամադրվող ուղիղ օգնության դադարեցման հնարավորությունը։ Թաիլանդում տեղի ունեցող իրադրության հետ կապված ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքացիներիին հորդորել է հրաժարվել Թաիլանդ մեկնումից։

Նմանատիպ նյութեր