2412 դիտում
12:25 10-08-2019
ԱՄՆ 22 սենատորներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող օգնությունը չկրճատելու նախաձեռնությանը
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ANCA: Հաղորդում է [url=http://asbarez.com/183859/22-u-s-senators-join-89-representatives-to-reverse-trump-attempt-to-de-fund-artsakh-aid/?fbclid=IwAR1mfRce_LQ3qOCekTtAFoqPT1qbIyKXuzY0gz0Td-xR-ljo-A0y65zLuus]Asbarez.com[/url]-ը։
Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Բայքլ Բեննետը, Կամիլա Հարիսը, Բեռնարդ Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, այլք:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/06/1131841/]հայտնել էինք[/url], որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:
Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:
Նմանատիպ նյութեր
2702 դիտում
22:47 09-07-2020
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել շարունակել Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ֆինանսավորումը
1547 դիտում
15:25 05-03-2014
ԱՄՆ-ը կրճատել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը
1106 դիտում
11:59 24-05-2014
ԱՄՆ֊ը դադարեցնում է Թաիլանդին հատկացվող 3,5 մլն դոլարի օգնությունը
Այս բաժնից
559 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
586 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1204 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN