211652_close_icon
views-count1496 դիտում article-date 10:06 25-05-2014

Անչելոտին դարձավ այն երկու մարզիչներից մեկը, ով երեք անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը

Մադրիդի «Ռեալ»-ը Կառլո Անչելոտիի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթեց «Ատլետիկո»-ին: Այդպիսով Կառլո Անչելոտին ֆուտբոլի պատմության ընթացքում դարձավ այն երկու մարզիչներից մեկը, ում գլխավորած թիմերը երեք անգամ հաղթանակ են տարել Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Այդ ցուցանիշով իտալացին հավասարվեց «Լիվերպուլ»-ի լեգենդար մարզիչ Բոբ Փեյսլիին, ով մերսիսայդյան ակումբի հետ Չեմպիոնների գավաթը նվաճել էր 1977, 1978 և 1981 թվականներին: Հիշեցնենք, որ նախկինում Անչելոտին եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում հաղթանալ էր տարել «Միլան»-ի հետ` 2003 և 2007 թվականներին:

Նմանատիպ նյութեր