Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Պորոշենկոյին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը ճանաչել է Ուկրաինայում կայացած ընտրությունները և շնորհավորել Պյոտր Պորոշենկոյին, հայտնում է INTERFAX֊ը։
«Ես շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին Ուկրաինայի նոր նախագահի ընտրության կապակցությամբ և Պյոտր Պորոշենկոյին՝ առաջին փուլում նրա աջակցությունը նվաճելու համար»,- հայտարարել է Յագլանդին։
Ըստ նրա խոսքերի՝ նոր նախագահը պետք է վճռական գործի, որպեսզի երկրում վերականգնի խաղաղությունն ու ժողովրդավարությունը։