211652_close_icon
views-count9103 դիտում article-date 18:52 26-05-2014

31-ամյա թոռը դաժանաբար ծեծել և սպանել է իր խնամակալության տակ գտնվող տատիկին

Երեկ՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ մի կին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի, քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, վիրավորը 79-ամյա Հասմիկ Նազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Չարենցավան 4-րդ թաղամասի 6-րդ շենքի 22 բնակարանից, որտեղ նրան ծեծի է ենթարկել թոռը՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 13-րդ շենքի բնակիչ 31-ամյա Հարություն Նազարյանը: Գիշերը գիտակցության չգալով տատը հիվանդանոցում մահանում է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Արսեն Իսկանդարյանի կողմից հարուցվել է քրեկան գործ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ, թոռը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի ժամանակավոր պահման վայր: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, թոռը եղել է տատիկի խնամակալը և վիճաբանության պատճառը եղել է տան համար, քանի որ երեկ տատիկի տուն են ժամանել մյուս թոռները, որտեղ էլ սկսվել է վիճաբանություն ու ծեծկռտուք:

Նմանատիպ նյութեր