Լիցքավորված Panamera Turbo S. ֆոտոշարք
Մեքենաների անհատականացմամբ զբաղվող Porsche Exclusive բաժանմունքը օրերս ներկայացրել է լիցքավորված Panamera Turbo S-ը:
Panamera Turbo S-ը ձեռք է բերել ընկերության ավանդական ոճին հատուկ փոփոխություններ:
Անհատականացված Panamera-ն ներկել են սև Jet Black Metallic անվամբ գույնով: Հաջորդ արտաքին փոփոխությունը 20-դյույմանոց անվասկավառակներն են և արտանետման համակարգի փոփոխված խողովակները, որոնք չորսն են:
Փոփոխվել են նաև հետևի լուսարձակները:
Մեքենայի տեխնիկական հնարավորությունները Porsche Exclusive-ը ավանդույթի համաձայն չի փոփոխել: Մեքենան ունի 570 ձիաուժանոց V8 շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 3,8 վայրկյանում:
Porsche ընկերությունը մեքենայի գինը դեռ չի հայտնում, քանի որ այն նախատեսված է ավելի շատ ցուցադրելու համար և ծանոթացնելու Porsche-ի հաճախորդներին անհատականացման ծրագրերի հետ:
Սակայն փորձագետների հավաստմամբ, մեքենայի գինը կարող է կազմել մոտ 250.000 եվրո:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: