211652_close_icon
views-count3448 դիտում article-date 22:38 27-05-2014

Հնարավորություն կտրվի պարզելու, թե ինչո՞ւ է Կարմրավորը համարվում իր տեսակի մեջ Հայաստանում միակ եկեղեցին

Հունիսի 2-ին «[url=http://thetravelclub.tumblr.com/]Ճանապարհորդական ակումբը[/url]» ®, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, կազմակերպում է մեկ օրյա շրջագայություն Արագածոտնի մարզում: Ուղղությունը Երևանից՝ Կարմրավոր (Սուրբ Աստվածածին եկեղեցի), Մուղնի (Սուրբ Գևորգ եկեղեցի), Ամբերդ, Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցի (Հայոց այբուբենի 36 խաչքար - տառերը Սուրբ Մաշտոց եկեղեցու այգում): Շրջագայության մեկնարկը տրվելու է ժամը 10-ին՝ Հանրապետության Հրապարակից: Շրջագայության ծրագրում. Կայցելենք Կարմրավոր և կպարզենք, թե ինչու է այն համարվում իր տեսակի մեջ Հայաստանում միակ եկեղեցին: Այնուհետև կուղևորվենք Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի` ծանոթանալով նրա պատմությանը, կուսումնասիրենք այնտեղ պահվող մասունքները, որոնք մինչ օրս սուրբ են համարվում: Հետո կայցելենք Ամբերդ և Օշական: Օշականում կծանոթանանք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու և վերջինիս այգում գտնվող Հայոց այբուբենի 36 խաչքար-տառերի կառուցման և վերակառուցման իրական պատմությանը: Շրջագայությունը կիրականացվի բարձրակարգ միկրոավտոբուսով, իսկ մասնակցության արժեքը կազմում է ընդհամենը 4000 դրամ, որի մեջ ներառված են՝ հարկերը, ճանապարհածախսը, սնունդը և ուղեկցողի ծառայությունները: Մասնակցության համար կարող եք դիմել մինչև ս/թ մայիսի 30-ը ներառյալ: «[url=http://thetravelclub.tumblr.com/]ՃանապարհորդականԱկումբ[/url]» ® Հեռ՝ +374 99 77 44 45 Հասցե՝ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3, 5-րդհարկ 513 սենյակ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր