1047 դիտում
20:09 28-05-2014
Արդարադատության նախարարը լրագրողների հետ շրջայց է կատարել Իրավաբանական ինստիտուտի նոր մասնաշենքում
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացել ինստիտուտի պայմաններին:
Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից՝ Հովհաննես Մանուկյանը ներկաներին շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ և նշել, որ նման միջոցառումներին լրագրողների մասնակցությունը և հանրության համար դրանց լուսաբանումը կնպաստի նախարարության գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը՝ զարգացնելով հասարակություն- գերատեսչություն համագործակցությունը:
Լրագրողները տեղում փորձարկել են հրաձգարանի հնարավորությունները՝ մասնակցելով նախարարության կազմակերպած հրաձգության մրցույթին: Առաջին երեք պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները նախարարի կողմից պարգևատրվել են հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով:
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
09:50 15-08-2019
Նախարար Ռուստամ Բադասյանը այցելել է Արդարադատության Ակադեմիա, շրջայց կատարել շենքում
Այս բաժնից
739 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1504 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա