211652_close_icon
views-count3249 դիտում article-date 21:47 28-05-2014

Գեղաձորի մատրիարխատի առեղծվածը. Հայրիշխանություն տարվա միայն մեկ եղանակին. տեսանյութ

Գեղաձորում նոր օրն ազդարարում է տղամարդը` աքլորը: Հետո կանայք գործի են անցնում: Այս համայնքը, ինչպես ֆելինիի ֆիլմում, կանանց քաղաք է, որտեղ տղամարդիկ բացակայում են արտագնա աշխատանքի պատճառով: Այդ ընթացքում ամեն ինչ մոդիֆիկացվում է ըստ կանանց կարողությունների ու կարիքների: Նույնիսկ ավտոտնակները վերածվում են հացատան, մեքենայափոսերը` փռերի: Գեղաձորում ամեն ինչ կարելի է փոխել կամ փոխլրացնել, բացի գլխավորից` կարոտից: Կանայք վարում են, ցանում, հնձում, հավաքում բերքը ու սպասում: Գեղաձորում ամեն ինչ իր սեզոնն ունի` նույնիսկ հարսանիքն ու ընտանեկան համալրումը: Ընտանիքի պլանավորմամբ աշնանն են զբաղվում, աշնանն էլ հաշվում են երեխաներին: Կանայք գյուղի գրանցված բնակիչների 54 տոկոսն են, փաստացիների` գերակշիռ մասը: Տղամարդկանց սեզոնն այստեղ աշնանն է: Տարվա մյուս երեք եղանակներին Գեղաձորը կանանց աշխարհ է: Կինն այստեղ միայն երեխա չի դաստիարակում, նա պահում է տունն ու գյուղը: Չեն ընկրկում և ավելի ուժեղ են դառնում: Կամակոր այս հողակտորը դեռ բերրի է միայն կանանց ջանքով: Նրանք էլ աղոթում են` աշխատանքի հարցը լուծվի, տղամարդիկ վերադառնան: Հակառակ դեպքում պապենական Գեղաձորը տատական հողի կվերածվի: Հետո էլ` բնությունը իր բալանսն ունի, ընտանեկան ներդաշնակությունն էլ իր բանաձևը, որտեղ իրար հավասար ու իրար անհրաժեշտ պետք է լինեն ու լրացնեն կինն ու այրը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28481]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր