211652_close_icon
views-count1274 դիտում article-date 12:05 29-05-2014

ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին ընդունել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ֊ի իշխանությունները կոչ են արել Ռուսաստանին ճանաչել Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ֊ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյին։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ճանաչել ընտրությունների արդյունքները և համագործակցել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և ելք գտնել ստեղծված ճգնաժամից»,- ասել է նա։ Ռոզմարի Դի Կարլոն նաև հորդորել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի աշխարհազորայիններին զենքերը վայր դնել։

Նմանատիպ նյութեր