«M» սպորտային փաթեթով նոր BMW X4. առաջին լուսանկարները
BMW M Performance բաժանմունքը համալրվել է X4 ամենագնացի նոր սպորտային փաթեթով:
M Performance փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ընտրել են BMW X4 М Sport տարբերակը և ցանկանում են հաղորդել ավտոմեքենային էլ ավելի սպորտային տեսք:
Կոսմետիկ թարմացումները բարելավել են ներքին և արտաքին դիզայնը, ինչպես նաև տեխնիկական ցուցանիշները:
BMW X4 M Performance-ը տարբերվում է սերիական արտադրության մոդելից ռադիատորային սև ճաղավանդակով, 20 դյույմանոց անվասկավառակներով, կողային կարբոնային հայելիներով, սփոյլերով, հետևի նոր բամպերով, սպորտային կախոցով, սպորտային ղեկով, ալյումինե ոտնակներով, հատուկ լոգոյով, նոր գորգերով, արգելակային հզոր համակարգով:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: