211652_close_icon
views-count1658 դիտում article-date 18:47 29-05-2014

Վրաստանի նախագահը կայցելի Իրան

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է Վրաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանին: Ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության կողմերը քննարկել են 2 երկրների միջև առկա հարաբերությունների խորացման մասին: Ինչպես նաև զրուցել են անվտանգության հետ կապված հարցերի շուրջ: Իրանի դեսպանը իր երկրի նախագահի անունից Վրաստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Իրան: Ինչպես նշել է դեսպանը, վրաստանի նախագահի այցն իրենց երկիր նշանակալից խթան կհանդիսանա 2 երկրների հարաբերություններում:

Նմանատիպ նյութեր