793 դիտում
19:35 29-05-2014
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն
2014թ. հունիսի 8-ին թվով 59 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ինքնաբացարկի դիմում կարող էին ներկայացնել մինչև ս.թ մայիսի 29-ը` ժամը 18.00-ն:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրված 99 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 33-ը. գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու:
Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 207 քաղաքացիներց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 19-ը. գրանցվել է ավագանու անդամի 188 թեկնածու: Այսպիսով` 2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 17-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 20-ում` 2 թեկնածու և 3-ում` 3 թեկնածու:
2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն` ընդհանուր առմամբ 126 դիտորդով:
Նմանատիպ նյութեր
3158 դիտում
14:45 21-11-2018
ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը
2950 դիտում
15:46 30-04-2017
Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվել է 138 դիտորդ և ԶԼՄ-ների 436 ներկայացուցիչ
2941 դիտում
17:10 26-10-2017
Հավատարմագրվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան
Այս բաժնից
742 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1504 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա