211652_close_icon
views-count2923 դիտում article-date 15:46 30-04-2017

Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվել է 138 դիտորդ և ԶԼՄ-ների 436 ներկայացուցիչ

Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ ապրիլի 29-ը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 17 տեղական հասարակական կազմակերպության 5 138 դիտորդ: 2017 թվականի ապրիլի 29-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 32 տեղական զանգվածային լրատվության միջոցի 436 ներկայացուցիչ:

Նմանատիպ նյութեր