211652_close_icon
views-count1540 դիտում article-date 23:39 29-05-2014

Սնոուդենը պետք է կանգնի դատարանի առջև. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյն Կարնին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն վերանայել ԱԱԾ-ի նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու հնարավորությունը, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը: «Ես կարող եմ ասել, որ ներում շնորհելու մասին հարցը չի վերանայվել, բայց մանրամասների համար արժի դիմել արդարադատության նախարարությանը»,- նշել է Կարնին: Նրա խոսքերով, Սնոուդենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել լուրջ հանցագործությունների մոտիվներով, նրա գործողությունները ազգային անվտանգությանը լուրջ հարված են հասցրել և նա պետք է կանգնի դատարանի առջև: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ էր արել Սնոուդենին տղամարդություն անել և վերդառնալ ԱՄՆ:

Նմանատիպ նյութեր