Մեքենայի հետ բախումից ГАЗель-ը պայթում է. տեսանյութ
Օրերս Սիկտիվկարի ավտոճանապարհին մեծ արագությանբ ընթացող Mitsubishi Outlander–ը բախվել է խաչմերուկում կարմիր լույսի տակով ընթացող ГАЗель-ին:
Ուժգին բախումից ГАЗель-ը, որի մեջ 4 ուղևոր է եղել, պայթել է:
Բոլոր ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հոսպիտալացվել են նաև Mitsubishi Outlander-ի երկու ուղևորները` 24 և 23-ամյա աղջիկները: Վարորդը չի տուժել:
Պարզվել է, որ ГАЗель-ը վարել է 29-ամյա երիտասարդը, ով փաստաթղթեր չի ունեցել:
Ներկայացնում ենք տեսաանյութերը: