1417 դիտում
13:52 30-05-2014
Խուզարկություն` ոստիկանությունում քննվող քրեական գործի շրջանակներում
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ` 1968 թ. ծնված Վարդան Ռ.-ի տան ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է գաղտնի փականով դանակ` պատյանով, բակում գտնվող խորդանոցից` երկու փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, նաև պոլիէթիլենային տոպրակ` 118 գ փոշենման զանգվածով, իսկ ավտոտնակի տանիքից` ստվարաթղթե արկղ, որում առկա է եղել կաշվե պատյան` նախատեսված ատրճանակի համար, ինքնաձիգի պահունակ, ինքնաձիգի պահունակ` նախատեսված 45 փամփուշտի համար` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 2 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 105 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ:
Առգրավածն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
17:39 27-05-2014
Խուզարկություն` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
Այս բաժնից
748 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1507 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա