2121 դիտում
12:55 30-05-2014
Նախկին գերի Արթուր Բադալյանն աստիճանաբար ազատվում է ցավերից ու իրեն տանջող ձայներից
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախկին գերի Արթուր Բադալյանը, որը գերությունից վերադառնալուց հետո առողջական խնդիրների գերին էր դարձել և սոցիալական խնդիրների պատճառով հրաժարվել բուժումից, այսօր արդեն բուժում է ստանում «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում և աստիճանաբար ազատվում ցավերից ու իրեն տանջող ձայներից:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հոգում է նրա բուժման և ընթացքի ծախսերը: Հաղորդումից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս հանձնարարական է տվել զբաղվել Արթուրի բուժման հետ կապված բոլոր խնդիրներով: Առողջապահության նախարարությունը Արթուրին տվել է նաև առողջարանում հանգստանալու և առողջարանային վերականգնողական բուժում ստանալու ուղեգիր: Արթուրը հավատում է, որ կվերադառնա նախկին կարգավիճակին»:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
23:46 21-06-2023
Ամեն օր մի զինվոր է ցավերից ազատվում, ձեր նվիրումը կյանքեր արժի, բուժաշխատողնե՛ր
14401 դիտում
12:39 07-03-2015
Խնձորեսկ գյուղում 49-ամյա ազատամարտիկ է ինքնասպան եղել. նա հաճախ է կրկնել, որ իրեն տանջող ցավերով ապրել չի լինի
Այս բաժնից
748 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1507 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա