1229 դիտում
20:45 30-05-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերուիրթին:
Նախարարը բարձր գնահատեց ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերին կացարանով ապահովելու և ՀՀ սփյուռքի նախարարության ու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հետ կապված հարցեր: ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին նաև Հայաստանի մշակութային կյանքում ինտեգրվելու հարցում: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշեց հատկապես սիրիահայ մանուկների «Շառավիղ» երգչախմբի հունիսի 1-ին կայանալիք համերգի կազմակերպմանն աջակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կկազմակերպի Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսագործունեությանը և հիմնախնդիրներին նվիրված ֆիլմերի նկարահանումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»