211652_close_icon
views-count889 դիտում article-date 19:18 09-10-2023

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, hանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել բռնի տեղահանվածների կարիքների արդյունավետ արձագանքման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունավետ ձևաչափի վերաբերյալ՝ կարևորելով վերջիններիս հետ համատեղ նախատեսվող աջակցության ծրագրերի հասցեականության ապահովման անհրաժեշտությունը։ 

Նմանատիպ նյութեր