211652_close_icon
views-count919 դիտում article-date 20:45 20-04-2023

Սյունիքի մարզպետը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ծրագրային առաջնահերթությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 19-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիին ու գործակալության այլ ներկայացուցիչների։

Մարզպետը ողջունել է տիկին Բելանիի այցը Սյունիք, շնորհավորել է Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան՝ վստահություն հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը մարզային իշխանության հետ ու ծրագրերը, որոնք մինչ այժմ հաջողությամբ իրականացվել կամ ընթանում են։

Կավիտա Բելանին իր կազմակերպության ղեկավարության ու հայաստանան գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ Արցախից տեղահանված ու Սյունիքում հաստատված կամ ժամանակավորապես ապաստանած անձանց հյուրընկալելու, նրանց խնդիրների լուծման, կարիքների բավարարման ուղղությամբ կատարվող աշխատանքի համար, որի մասին նախապես տեղեկացվել էր։

Նա հետաքրքվել է, թե մարզպետարանն ինչ մեթոդաբանությամբ ու հնարավորություններով է քաղաքականություն իրականացնում այս անձանց աջակցելու հարցում։

Տիկին Բելանին նաև առաջարկել է մարզային մակարդակում աշխատանքային համատեղ հարթակ հիմնել՝ ոլորտի բոլոր տեղական ու միջազգային դերակատարների մասնակցությամբ՝ աշխատանքի առավել արդյունավետ համակարգման ու թիրախային իրականացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա անելիքների, առաջնահերթությունների ու ծրագրերի հետ կապված հարցեր՝ որոշ խնդիրների լուծման ուղղությամբ նախապես ձեռք բերելով համագործակցության ու կոնկրետ գործողությունների պայմանավորվածություն։

Նմանատիպ նյութեր