211652_close_icon
views-count1538 դիտում article-date 11:52 31-05-2014

Էրդողանը հայտարարել է, որ ճնշելու է Գեզիի դեպքերի 1-ին տարելիցի կապակցությամբ անցկացվելիք ցույցերը

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի երիտասարդներին չեղյալ հայտարարել կիրակի՝ հունիսի 1-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակի արյունալի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ ծրագրված բողոքի ակցիաները: Ինչպես հայտարարել է Էրդողանը, կառավարությունը պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և առաջին հերթին փակելու է Թաքսիմի հրապարակը: Հրապարակն ամբողջությամբ հսկելու են ոստիկանության ուժեղացված ջոկատները, այնտեղ է բերվել տեխնիկա՝ ներառյալ ջրցան մեքենաներ: Ինչպես և սպասվում է, ակցիաներ են անցկացվելու Թուրքիայի այլ քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաք Անկարայում:

Նմանատիպ նյութեր